Կանայք համացանց են տեղադրել ծննդաբերությունից հետո իրենց որովայնների նկարները

17:41   16 ապրիլի, 2015

Երիտասարդ կանայք համացանց են տեղադրել կեսարյան հատումից մնացած որովայնի կնճիռների և սպիների նկարները: Այդ կանանց նպատակն էր՝ անել այնպես, որ մարդիկ հասկանան և գիտակցեն, որ կնոջ մարմինը փոխվում է հղիությունից և ծննդաբերությունից հետո:

Այս նախաձեռնությամբ հանդես է եկել Ջենուարի Հարշը՝ «Birth Without Fear» բլոգի և Ինսթագրամի «Take Back Postpartum» էջի հեղինակը: Նրա խոսքով՝ այս միտքը նրա մոտ ծագեց այն բանից հետո, երբ նա տեսավ, որ #postpartum թագի տակ բազմաթիվ սպամ-հաղորդագրություններ կան այն մասին, ինչպես նիհարել ծննդաբերությունից հետո: Բոլոր նմանատիպ հաղորդագրությունները ստիպում են կանանց մտածել, որ նրանք բավականաչափ գեղեցիկ չեն, ինչպես նաև մեղքի զգացում են առաջացնում նրանց մոտ:

Այդպես Ջենուրաին սկսեց իր էջում տեղադրել հետծննդաբերական սպիներով և կնճիռներով կանանց որովայնի նկարները: Նա հույս է հայտնում, որ այս նախագիծը կօգնի կանանց հասկանալ, որ այս ամենը նորմալ երևույթ է և պետք չէ ամոթի զգացում ունենալ:

 Դեբորա անունով կինը գրել է.

«Իմ որովայնը շատ փափուկ, կնճռոտ է դարձել, բազմաթիվ սպիներ կան: Այս տեղը իմ փոքրիկի տունն էր մինչև նրա՝ լույս աշխարհ գալը: Շատերը կարող են մտածել, որ իմ մարմինը տգեղ է, իսկ ես կարծում եմ, որ այն պարզապես ծննդաբերության խորհրդանիշներ է կրում: Ես շատ երջանիկ կին եմ՝ ծննդաբերության խորհրդանիշներով»:

Ահա ևս մի քանի նկար Ջենուարի էջից.

Ահա եւ ինքը Ջենուարին նորածին իր երեխայով.



© NEWS.am Medicine