Կնոջ համար երեք ամենաանօգտակար բանջարեղենը

21:01   18 ապրիլի, 2015

Բանջարեղենը շատ օգտակար է եւ այն պետք է ներառվի կանանց սննդակարգում: Սակայն, բժիշկ Մաննի Ալվարեզը Foxnews.com-ից պնդում է, որ բանջարեղենի ոչ բոլոր տեսակներն են օգտակար:

Բողկ

Բողքը, չնայած իր գրավիչ արտաքին տեսքին, այնքան էլ, ցավոք օգտակար չէ: Այն յուրահատուկ համ ունի եւ պարունակում է որ այնքան շատ քանակությամբ վիտամին C: Այս բանջարեղենը այլ օգտակար նյութերով հարուստ չէ:

Վարունգ

Վարունգը մեծ քանակությամբ ջուր է պարունակում, սակայն գրեթե չի պարունակում օգտակար նյութեր՝ բացառությամբ K վիտամինի չնչին չափաբաժնի: Մաննի Ալվարեզի խոսքով՝ վարունգը շատ հարմար է դեմքի համար դիմակներ պատրաստելոը համար: Այդպիսի դիմակը կարող է թարմացնել մաշկը: Սակայն վարունգն ինքնին այնքան էլ օգտակար չէ: Մյուս կողմից՝ վարունգը օգտակար է նիհարել ցանկացողների համար, քանի որ շատ քիչ կալորիաներ է պարունակում, սակայն կարող է լցնել ստամոքսը՝ կասեցնելով քաղցի զգացումը:

Սմբուկ

Սմբուկը շատ համեղ է եւ հաճախ է օգտագործվում տարբեր բուսակերների համար նախատեսված ուտեստներում՝ մսի փոխարեն: Սակայն վիտամիններով եւ միներալներով սմբուկը հարուստ չէ, ընդամենը մի փոքր բջջանյութ եւ վերջ:

Վերոնշյալ մթերքների փոխարեն մասնագետը խորհուրդ է տալիս օգտագործել վիտամիններով, միներալներով, հակաօքսիդանտներով հարուստ սնունդ:



© NEWS.am Medicine