Գիտնականները ստեղծել են հեշտանք ապահովող կանացի պահպանակ

23:48   17 ապրիլի, 2015

IXu LLC ամերիկյան ընկերությունը Միչիգանից ստեղծել է կանացի պահպանակ, որի շնորհիվ, արտադրողների խոսքով, կինը կանոնավոր հեշտանքներ կունենա:

Նոր պահպանակը, որը կոչվում VA w. o. W վիբրացիայի ենթարկվող մաս ունի սրտիկի կամ աստղի տեսքով: Այն, մասնագետների խոսքով, կարող է ապահովել կնոջ հեշտանքը  սեքսի ժամանակ:

Պահպանակը կարող է տեղադրվել հեշտոցի մեջ սեքսից ութ ժամ առաջ եւ, ինչպես նշում են մասնագետները, գրեթե զգացնել չի տալիս, այդ պատճառով մեծ պահանջարկ կունենա այն կանանց շրջանում, ովքեր չեն սիրում դասական պահպանակները: Նոր պահպանակը փորձարկած 50 զույգի շրջանում հարցում անցկացնելով՝ գիտնականները պարզել են, որ կանանց 70 տոկոսն իր առաջին հեշտանքն ապրել է նոր պահպանակի միջոցով: Երկրորդ փորձարկման ժամանակ օրգազմ ապրած կանանց թիվը 84 տոկոս է կազմել, իսկ չորրորդ փորձարկումն արդեն 100 տոկոսանոց արդյունք ապահովեց:

Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ ապագայում այս պահպանակները կարող են փոխազդել սմարթֆոնների հետ եւ հեռակառավարվել: Այժմ IXu LLC ընկերությունը սպասում է FDA թույլտվությանը՝ նոր պահպանակների արտադրությունը կազմակերպելու համար: Եթե ամեն ինչ նորմալ լինի, նորարարական այս պահպանակները վաճառքում կհայտնվեն մեկ տարուց: 



© NEWS.am Medicine