Օգտակար կանաչեղեն, որը կարող է փոխարինել սպանախն ու բրոկոլին

12:47   18 ապրիլի, 2015

Կանաչեղենը շատ օգտակար է առողջության եւ, իհարկե, կազմվածքի համար: Կանաչեղենի մեկ բաժակում պարունակվում է 50 կալորիա, շատ վիտամիններ ու բջջանյութ:

Սակայն, ինչպես նշում է Foxnews.com-ը, շատերին արդեն հոգնեցրել են սպանախը, բրոկոլին ու կալեն: Այս դեպքում կարելի է հետեւել «Eating in Color» գրքի հեղինակ դիետոլոգ Ֆրենսիս Լարջման-Րոտի խորհուրդներին:

Կանաչեղենի բոլոր այս տեսակները, մասնագետի խոսքով, շատ քիչ քանակությամբ կալորիաներ են պարունակում, բայց առանձնանում են հաճելի համով, դրանք կարելի է նաեւ հում ուտել:

Դիետոլոգի խոսքով՝ մրգերի եւ բանջարեղենի օրական 7 եւ ավելի չափաբաժինը հերիք է տարբեր հիվանդությունները կանխարգելելու եւ մահվան հավանականությունը 42 տոկոսով նվազեցնելու համար: Այդ պատճառով պետք է դրանք անպայման ներառել սննդակարգում: 



© NEWS.am Medicine