Քանի՞ հոգի է Հայաստանում դիմում բժշկի՝ կանխարգելիչ նպատակներով

22:40   17 ապրիլի, 2015

Կանխարգելիչ միջոցառումների կարեւորության մասին բոլոր մասնագետներն են խոսում: Ցանկացած հիվանդություն շատ ավելի հեշտ է կանխարգելել, քան քան բուժել, իսկ բուժումն էլ ավելի արդյունավետ է հիվանդության վաղ փուլում: Ինչքանով են կանխարգելիչ հետազոտությունները տարածված մեր երկրում:

Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի ղեկավար Խաչանուշ Հակոբյանի խոսքով՝ կանխարգելմա մշակույթը Հայաստանում սկսել է զարգանալ, եւ այսօր հիվանդների մոտ 60 տոկոսը գալիս է հետազոտությունների առանց գանգատներ ու խնդիրներ ունենալու:

«Երկու տարի առաջ ես հարցին ի պատասխան կասեի, որ հիվանդների մոտ 40 տոկոսն է գալիս կանխարգելիչ հետազոտությունների: Եթե 15 տարի առաջ ինձ այս հարցը տայքի, ես կասեի, որ ոչ մեկն էլ չի գալիս կանխարգելիչ հետազոտությունների, քանի որ այն ժամանակ մարդիկ տեղեկություններ չունեին կանխարգելիչ հետազոտությունների կարեւորության մասին: Սակայն այսօր հիվանդների արդնե 60 տոկոսն է գալիս կանխարգելիչ հետազոտությունների», - նշեց Խաչանուշ Հակոբյանը՝ պատասխանելով NEWS.am Medicine –ի թղթակցի հարցերին:

Մեր զրուցակիցը հիշեցրեց նաեւ, որ հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի կազմակերպած՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը տեւած ակցիայի ընթացքում շատ կանայք եկել են մամոգրաֆիկ հետազոտություններ: 154 կանանցից 14 քաղցկեղ ունեին՝ չնայած նրան, որ այն ոչ մի կերպ չէր դրսեւորվում: Բոլոր այդ կանանց մոտ քաղցկեղը վաղ փուլում է ախտորոշվել, ինչը բարձրացնում է բուժման հավանականությունը: Եթե այդ կանայք հետազոտվեին մի քանի տարի հետ, բուժման հավանականությունը շատ ցածր կլիներ:

Հիշեցնենք, որ 40-անց կանանց խորհուրդ է տրվում ամեն տարի կանխարգելիչ մամոգրաֆիկ հետազոտություն անցնել: Իսկ արգանդի վզիկի քաղկցեղի եւ սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման համար ցանկալի է ոչ վարակիչ հիվանդությունների սքրինինգային ծրագրի շրջանակում անվճար հետազոտություն անցնել պոլիկլինիկայում:



© NEWS.am Medicine