Plus size մոդելները կօգնեն լուծել անորեքսիայի խնդի՞րը

12:46   17 ապրիլի, 2015

Հեռուստաէկրանների և ամսագրերի էջերին plus size մոդելների առկայությունը դրական միտում է, որը որոշ չափով կարող է օգնել լուծել անորեքսիայի խնդիրը: Այս մասին News.am Medicine-ի թղթակցին պատմեց դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը:

Նրա խոսքով՝ աշխարհում շատ աղջիկներ կան, որոնք վստահ չեն իրենց ուժերին և ցանկանում են նմանվել մոդելների: Ցավոք, նրանք չեն հասկանում, որ այնինչ նրանք տեսնում են ամսագրերում, Ֆոտոշոպի արդյունք է: Եթե նրանք տեսնեին այդ մոդելներին իրական կյանքում, նրանց ինքնագնահատականը կբարձրանար:

Նիհար կազմվածքի հետևից ընկնելը ստիպում է որոշ աղջիկներին ավելորդ քաշի դեմ պայքարելու էքստրեմալ միջոցների դիմել, ինչը հանգեցնում է անորեքսիային, որը իր հերթին կարող է հանգեցնել մահվան:

Եթե աղջիկները ավելի հաճախ տեսնեն plus size մոդելներին, դա դրական կանդրադառնա նրանց աշխարհընկալման վրա: Նրանք, մասնագետի խոսքով, կսկսեն հասկանալ, որ գեղեցկությունը տարբեր տեսակի է լինում, հետևաբար, էքստրեմալ դիետաների չեն դիմի և անորեքսիայի զոհ չեն դառնա:

Սակայն, եթե կինը արդեն իսկ անորեքսիա ունի, այս խնդիրը դժվար կլինի լուծել առանց մասնագետների օգնության: 



© NEWS.am Medicine