Գիտնականներ՝ բոտոկսը թափանցում է կենտրոնակայան նյարդային համակարգ

10:46   18 ապրիլի, 2015

Գիտնականները պնդում են, որ բոտոկսը կարող է ներթափանցել մարդու կենտրոնական նյարդային համակարգ: Համապատասխան հոդվածը լույս է տեսել The Journal of Neuroscience ամսագրում:

Բոտոկսը սպիտակուցային խմբի նեյրոտոկսինն է եւ գիտությանը հայտնի ամենաուժեղ բնական թույնը:  Այս թույնի ներթափանցումը մարդու կամ կենդանու օրգանիզմ բոտուլիզմ է առաջացնում: Ներկայումս թույնը ակտիվորեն օգտագործվում է կոսմետիկ նպատակներով, դրա ներարկումներն օգնում են ազատվել կնճիռներից՝ կասեցնելով դեմքի մկանների եւ շարժողական նյարդերի միջեւ փոխազդեցությունը:

Գիտնականները պարզել են, որ, նույնիսկ կոսմետիկ նպատակներով օգտագործվելու դեպքում բոտոկսը կարող է թափանցել կենտրոնական նյարդային համակարգ: Մասնագետները պնդում են, որ իրենց հետազոտությունը կարեւոր է նաեւ այն պատճառով, որ բոտոկսը նյարդային համակարգով տեղափոխվելու համար օգտագործում է նույն այն ճանապարհները, որոնցով տեղափոխվում են կատաղության եւ Արեւմտյան Նիլի վիրուսները: Բացահայտումը կարող է օգտագործվել այս հիվանդությունների զարգացման մեխանիզմների ուսումնասիրման համար:



© NEWS.am Medicine