Հայրը սովորեցնում է յոթամյա որդուն հպարտանալ սրտի վիրահատությունից մնացած սպիներով (ֆոտո)

17:35   18 ապրիլի, 2015

Յոթամյա Քարտերը 45 րոպե լաց էր լինում սրտի բաց վիրահատությունից մնացած սպիները առաջին անգամ տեսնելուց հետո: Նրան թվում էր, որ բոլորը նրան տգեղ են համարելու: Նրան հակառակում համոզելու համար նրա հայրը՝ Մարկ Ջենթլը,  երեխայի նկարը տեղադրեց ֆեյսբուքյան իր էջում՝ հուսալով, որ մարդկանց աջակցությունը թույլ կտա փոքրիկին վերականգնել ինքնագնահատականը:

«Մենք ասեցինք նրան, որ սպիները շատ գեղեցիկ են եւ նմանեցնում նրան սուպեր հերոսի: Իսկ քանի՞ լայք կհավաքի Քարտերը իր խիզախության դիմաց», - գրել է Մարկը նկարի տակ ապրիլի 11-ին:

Մի քանի օրվա ընթացքում փոքրիկ Քարտերը ավելի քան 1.5 միլոն լայք հավաքեց: Մարկը մտածում էր, որ նկարը հավանելու են միայն իր ընկերները, եւ շատ զարմացավ՝ տեսնելով, որ առաջին իսկ օրը փոքրիկի նկարը 200 հազար լայք հավաքեց:

Այժմ, շնորհիվ այս լայքերի եւ իրենց աջակցությունը հայտնող օգտատերերի մեկնաբանությունների, Քարտերը կարողացավ այլ կերպ նայել իր սպիներին: Հավանաբար, նա շուտով իսկապես կսկսի ընկալել դրանք որպես մարտի ժամանակ ստացած վերքեր:

«Այս սպիները ցույց են տալիս, թե ինչի միջով նա ստիպված եղավ անցնել՝ ավելի ուժեղ գտվելով այս հիվանդությունից, որը ցանկանում էր սպանել նրան», - նշեց Մարկը: 

 



© NEWS.am Medicine