2014 թ. ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծը» ստացել է 111 208 հեռախոսազանգ

18:30   18 ապրիլի, 2015

2014 թվականին ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը ստացել է 111 208 հեռախոսազանգ՝ մոտ 38 տոկոսով ավել, քան նախորդ տարի: Այս մասին լրագրողներին հայտնել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Ըստ առողջապահության նախարարության տվյալների՝ 2013 թվականին գրանցվել էր 70 001 հեռախոսազանգ:

2015 թվականի առաջին եռամսյակում գրացնվել է 3491 հեռախոսազանգ, ինչը 10 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանշը։ Դիմելության այս աճը, նախարարի կարծիքով, կապված է մարդկանց՝ ծառայության հանդեպ վստահության աճի հետ:

Նախարարի փոխանցմամբ՝ հեռախոսազանգերը հիմնականում տեղեկատվական բնույթի են, իսկ բողոքները շատ չեն: Իսկ այն, որ մարդիկ սկսել են ավելի հաճախ զանգահարել՝ ինֆորմացիա ստանալու ակնկալիքով, նախարարը դրական տեղաշարժ է համարում, քանի որ բնակչության իրազեկված լինելը, նրա կարծիքով, շատ կարեւոր է:



© NEWS.am Medicine