Ջրազրկված օրգանիզմով վարորդները հարբած վարորդներից պակաս վտանգավոր չեն

21:40   20 ապրիլի, 2015

Օրգանիզմի ջրազկրվածությունը մեքենա վարելիս նույնքան վտանգավոր է, որքան հարբածությունը, նշում են Մեծ Բրիտանիայի Loughborough University-ի գիտնականները: Նրանք պարզել են, որ այն վարորդները, ում օրգանիզմը ջրազրկված է, երկու անգամ ավելի շատ սխալներ են թույլ տալիս մեքենա վարելիս:

Ժամը մեկ ընդամենը 25 միլիլիտր հեղուկ յուրացնող վարորդները սխալվում էին նույնքան հաճախ, որքան հարբած վարորդները: Այդ սխալներից էին ուշ արգելակելը, ճանապարհային նշանները անտեսելը եւ այն:

Հետազոտողների խոսքով՝ հեղուկի պակասն անմիջականորեն ազդում էր ուղեղի աշխատանքի վրա, փոխում մարդու տրամադրությունը եւ բացասաբար անդրադառնում կարճատեւ հիշողության վրա:

Սա առաջին գիտական աշխատանքն է, որն ուսումնասիրում է օրգանիզմում հեղուկի պակասի ու վարորդների սխալների միջեւ կապը: Փորձարկումների ընթացքում գիտնականները մի շարք թեստեր են անցկացրել՝ լաբորատոր սիմուլյատորի օգնությամբ: Կամավորներից ամեն մեկն այցելում էր լաբորատորիա՝ երեք տարբեր փորձարկման մասնակցելու համար:

Սկզբում կամավորները վարում էին սիմուլյատորը նորմալ վիճակում, այնուհետեւ՝ օրգանիզմում հեղուկի պակասի պայմաններում, իսկ երրորդ փորձարկման ժամանակ վարորդները պետք է հարբած լինեին: Օրգանիզմում հեղուկի նորմալ պարունակության դեպքում սխալների քանակը 47 էր կազմում, իսկ ջրազկրվածության դեպքում՝ աճում մինչեւ 101:



© NEWS.am Medicine