Երեխաների անառողջ սննդակարգը հանգեցնում է սրտի աշխատանքի խնդիրներին

11:45   21 ապրիլի, 2015

Երեխաների սրտի աշխատանքի խնդիրները կարող են անառողջ սննդակարգի հետեւանք լինել, նշում են Հյուսիս-արեւմտյան համալսարանի գիտնականները: Որպես կանոն, պաթոլոգիաների կարող են հանգեցնել սննդակարգային խնդիրները:

Գիտնականները 2-11 տարեկան 9 հազար երեխա ներառող հետազոտություն են իրականացրել: Ամեն մասնակցի սննդակարգն ուսումնասիրվում էր դրանում աղի, շաքարի, ձկնեղենի, ինչպես նաեւ մրգերի ու բանջարեղենի առկայության տեսակետից:

Դեռեւս հետազոտության ընթացքում գիտնականները նկատեցին, որ ծնողների մեծամասնությունը երեխաներին չի ապահովում առողջ ու հավասարակշռված սննդակարգով: Բացի այդ՝ հետազոտվողների մեկ երրորդ մասը տառապում էր ավելորդ քաշով: Միայն ամեն տասերորդ երեխայի սննդակարգում էին ներառված մրգերն ու բանջարեղենը, իսկ հացահատիկային մթերքների պարունակությունը դրանից էլ ավելի քիչ էր (տղաները՝ 3 տոկոս, աղջիկները՝ 2.5): Սակայն, ամենավատը, թերեւս, այն էր, որ բոլոր հետազոտվող երեխաների սննդակարգում աղի ու շաքարի չարաշահումներ կային:

Բոլոր թվարկված գործոնները նպաստում էին երեխաների մոտ ավելորդ քաշի եւ սրտի աշխատանքի խնդիրների ի հայտ գալուն: Ընդ որում՝ մանկության ընթացքում ձեռք բերված հիվանդությունները կարող են մարդուն ուղեկցել նրա ողջ կյանքում:



© NEWS.am Medicine