Երիցուկի թեյը նվազեցնում է վահանաձեւ գեղձի քաղցկեղի հավանականությունը

12:52   21 ապրիլի, 2015

Երիցուկի թեյը նվազեցնում է վահանաձեւ գեղձի քաղցկեղի հավանականությունը, պնդում են հույն գիտնականները:

Իրենց հետազոտության շրջանակներում նրանք հարցում են անցկացրել Աթենքի բնակիչների շրջանում՝ պարզելու համար վերջիններիս սննդակարգային առանձնահատկությունները: Պարզվեց, որ երկար տարիների ընթացքում երիցուկի թեյ օգտագործած մարդիկ ավելի հազվադեպ են բախվում  վահանաձեւ գեղձի չարորակ գոյացություններին:

Հետազոտությունը, իհարկե, չի ապացուցում, որ այդ թեյը նվազեցնում է քաղցկեղի հավանականությունը, սակայն ցույց է տալիս, որ այսպես կոչված միջերկրածովյան դիետան, որը ներառում է թարմ բանջարեղեն, ձկնեղեն, օգտակար ճարպեր եւ թեյ, իսկապես կարող է օգտակար լինել առողջության համար: Այս կարծիքին է հետազոտության հեղինակներից մեկը՝ բժիշկ Աթենա Լիտոսը:

Նրա խոսքով՝ Հունաստանում շատերն են միջերկրածովյան դիետայի կողմնակից, եւ ամեն տարի վահանաձեւ գեղձի քաղցկեղ է ախտորոշվում 100 հազարից 1.6-ի մոտ: ԱՄՆ-ում նույն ցուցանիշը կազմում է 13.2, իսկ Եվրոպայում՝ 5.2:

Լինոսն ու գործընկերները ուսումնասիրել են վահանաձեւ գեղձի քաղցկեղով 113 մարդու տվյալները՝ համեմատելով դրանք 138 առողջ եւ վահանաձեւ գեղձի բարորակ գոյացություններով 286 մարդու տվյալների հետ: Պարզվեց, որ այն մարդիկ, ովքեր շաբաթական 2-6 բաժակ երիցուկի թեյ են խմում, ավելի քիչ են հակված շագանակագեղձի քաղցկեղ, ինչպես նաեւ շագանակագեղձի այլ տարբեր հիվանդություններ ձեռք բերելուն: Նրանց մոտ քաղցկեղի հավանականությունը նվազում է 70 տոկոսով: Այս ցուցանիշն էլ ավելի է աճում՝ հասնելով 80 տոկոսի, եթե թեյն օգտագործվում է 30 տարվա ընթացքում: 



© NEWS.am Medicine