Բրոկոլին կարող է պաշտպանե՞լ քաղցկեղից

13:34   22 ապրիլի, 2015

Բրոկոլին կարող է պաշտպանել բերանի, կոկորդի, պարանոցի եւ գլխի քաղցկեղից, նշում են Փիթսբուրգի համալսարանի գիտնականները:

Գիտնականները նոր միջոց են մշակում՝ «կանաչ քիմիականխարգելում», որը նախատեսում է բրոկոլիի եւ այլ բանջարեղենի օգտագործում քաղցկեղի կանխարգեման նպատակով: Գիտնականների խոսքով՝ այդ բանջարեղենում պարունակվում է սուլֆորաֆան նյութը, որը պաշտպանում է օրգանիզմը կանցերոգեն ազդեցությունից:

Ինչպես ցույց են տալիս լաբորատոր հետազոտությունները, բրոկոլիի էքստրակտը պաշտպանում է մկներին բերանի խոռոչի քաղցկեղից: Գիտնականները պատրաստվում են գլխի եւ պարանոցի քաղցկեղի կրկնման հավանականության բարձր ցուցանիշով հիվանդներ ներառող հետազոտություն իրականացնել: Որոշ ժամանակահատվածի ընթացքում նրանք ընդունելու են բրոկոլիի սերմերից պատրաստված փոշու կապսուլաներ:

Ինչպես նշում է պրոֆեսոր Ջուլիա Բաումանը վերոնշյալ համալսարանից, այն մարդկանց մոտ, որոնք բուժվել են գլխի եւ պարանոցի քաղցկեղից, քաղցկեղի՝ բերանում կամ կոկորդում կրկնության բարձր հավանականություն կա: Այժմ գիտնականները փորձում են այս սովորաբար մահացու ռեցիդիվների կանխարգելման միջոցներ գտնել:

Հետազոտության մասնակիցները օգտագործել են նաեւ սոլֆորաֆան պարունակող մրգային հյութեր: Կողմնակի ոչ մի ազդեցության նրանց մոտ չի արձանագրվել, փոխարենը մասնագետները պարզել են, որ նյութը բերանի խոռոչում որոշակի փոփոխությունների պատճառ էր դառնում, որոնք էլ պաշտպանում են քաղցկեղից: Այս բացահայտումը բավական եղավ 40 հոգի ներառող կլինիկական փորձարկումներ իրականացնելու համար: Ապագայում գիտնականները կարող են ավելի լայնածավալ հետազոտություններ իրականացնել:



© NEWS.am Medicine