Քնի որակը կախված է բնակության երկրից

22:41   22 ապրիլի, 2015

Քնի որակը կախված է բնակության երկրից, ցույց է տալիս տարբեր երկրներ ներկայացնող մի խումբ գիտնականների հետազոտությունը:

Փորձարկմանը մասնակցել է 944 հազար մարդ 50 երկրից: Նրանք մի քանի շաբաթ շարունակ օգտվել են Sleep Cycle հավելվածից, որը գնահատում է քնի ֆազաները, տեւողությունը, ինչպես նաեւ մի շարք այլ գործոններ:

Պարզվեց, որ բոլորից լավ մարդիկ քնում են Սլովակիայում, Չինաստանում, Հունգարիայում, Չեխիայում, Լեհաստանում, իսկ Ռուսաստանը 11-րդ տեղում է, հաղորդում է The Daily Mail-ը:

Հետազոտության ընթացքում մասնագետները պարզել են նաեւ, որ բոլորից շուտ մարդիկ արթնանում են Հարավային Աֆրիկայում՝ առավոտյան ժամը վեցից մի փոքր ուշ:

Իսկ քնից կշտանալու  համար ամենալավ օրերն են, ըստ մասնագետների, շաբաթն ու չորեքշաբթին: 



© NEWS.am Medicine