Բժշկական դիմակները չեն կարող պաշտպանել ինֆեկցիայից

20:27   24 ապրիլի, 2015

Էժան բժշկական դիմակները նույնիսկ ավելի վնասակար են, քան օգտակար, նշում են ավստրալիական University of New South Wales-ի գիտնականները: Նրանց խոսքով՝ այդպիսի դիմակները ոչ միայն չեն պաշտպանում բակտերիալ եւ վիրուսային ինֆեկցիաներից, այլ նաեւ ավելի հավանական են դարձնում վարակումը:

Համապատասխան հոդվածը լույս է տեսել The BMJ Open ամսագրում: Գիտնականները պարզել են, որ բժշկական դիմակները այդքան օգտակար չեն, որքան ընդունված է կարծել: Գիտնականները ուսումնասիրել են Վիետնամի մայրաքաղաք Հանոյի 14 բուժհաստատության 1607 բժշկական աշխատողների տվյալները: Բուժաշխատողների մի մասը կտորից պատրաստած դիմակներ է հագել, մյուս մասը՝ կտորից պատրաստած, իսկ երրորդ խումբը չէր օգտվում դիմակներից:

Այսպիսով, մասնագետները պարզել են, որ կտորից պատրաստած դիմակները գրեթե անզոր են միկրոբների դեմ, դրանք կարողանում են կասեցնել պաթոգեն միկրոօրգանիզմների ընդամենը 3 տոկոսը, իսկ ոչ կտորից պատրաստած դիմակները կասեցնում են միկրոբների 56 տոկոսը:

Հետազոտողները կարծում են, որ բուժաշխատողները պետք է օգտվեն ոչ կտորային դիմակներից, քանի որ դրանք երկու անգամ ավելի արդյունավետ են:



© NEWS.am Medicine