Կծու բիբարը կարող է կանխարգելել լյարդի քայքայումը

22:43   25 ապրիլի, 2015

Կծու չիլի բիբարը օգտակար է լյարդի համար և կարող է կանխարգելել դրա վնասումը, նշում են իրենց հետազոտությունների արդյունքները International Liver Congress-ի ընթացքում ներկայացրած գիտնականները:

Գիտնականները մկների վրա մի շարք փորձարկումներ են իրականացրել:

Փորձարկման մասնակից մկները լյարդի ախտահարվածության տարբեր աստիճաններ ունեին: Այն կենդանիների դեպքում, որոնց մոտ արագացված էր ֆիբրոզների առաջացման գործընթացը, կապսաիցինը պաշտպանում էր լյարդը հետագա քայքայումից: Իսկ ահա տետրախլորմետանի ազդեցություն տարած լյարդի դեպքում կապսաիցինը, չնայած նրան, որ ևս բարելավում էր օրգանի ընդհանուր վիճակը, բայց ձևավորվող ֆիբրոզի հետ ոչինչ անել չէր կարող:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ չիլի բիբարը օգնում է նիհարել: Ապացուցված էր նաև, որ կապսաիցինն ավելի երկարակյաց է դարձնում:



© NEWS.am Medicine