Ինչպե՞ս ձիթապտղի ձեթ ընտրել

19:57   25 ապրիլի, 2015

Ինչպե՞ս ձիթապտղի ձեթ ընտրել

Գոյություն ունի ձիթապտղի ձեթի մի քանի տեսակ, բայց ոչ բոլորն են հավասարապես օգտակար: Քլիվլենդյան կլինիկայի դիետոլոգ Ջուլիա Զումպանոն կօգնի մեզ գտնել այս հարցի պատասխանը:

Խանութներում մենք կարող ենք գտնել այսպես կոչված «էքստրա վիրջին» տեսակի ձիթապտղի ձեթ: Դիետոլոգի խոսքով՝ պետք է նախապատվություն տալ հենց այդ ձեթին, քանի որ այն ավելի քիչ է մշակվել և պահպանել է ավելի շատ օգտակար նյութեր և հակաօքսիդանտներ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին:

Ձիթապտղի ձեթը, դիետոլոգի պնդմամբ, նախընտրելի է որ լինի սենյակային ջերմաստիճանի, այն կարելի է, օրինակ ավելացնել սալաթի մեջ: Իսկ ահա տապակել խորհուրդ չի տրվում, քանի որ, եթե այն սկսում է տաքանալ մինչև 150 աստիճան, սկսվում է օքսիդացման պրոցեսը, այդ դեպքում արտադրվում են առողջության համար վտանգավոր նյութեր: 



© NEWS.am Medicine