Մալարիայի դեմ արդյունավետ պատվաստանյութը կարող է ստեղծվել արդեն մի քանի ամսից

10:48   27 ապրիլի, 2015

GlaxoSmithKline բրիտանական դեղագործական ընկերությունը մշակել է մալարիայի դեմ առաջին պատվաստանյութը, որը ապահովում է մասնակի պաշտպանություն հիվանդությունից 1-ից 4 տարվա ընթացքում: Եթե պատվաստանյութը միջազգային կառույցների հավանությանն արժանանա, ապա դրա կիրառումը կարող է մեկնարկել արդեն այս տարվա հոկտեմբերին Աֆրիկայում: Առայժմ ընկերությունը սպասում է European Medicines Agency (EMA) հավատարմագրին:

Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, RTS,S անվանմամբ պատվաստանյութը նախատեսված է Աֆրիկայի երեխաների համար և լինելու առաջին հավատարմագրված պատվաստանյութը պարազիտար հիվանդությունների դեմ: Ակնկալվում է, որ այն կօգնի կանխարգելել հիվանդացության միլիոնավոր դեպքեր:

Աֆրիկայում իրականացրած 15 500 երեխա ներառած փորձարկումները ցույց տվեցին, որ RTS,S պատվաստանյութը նվազեցնում  է 6-12 ամսական երեխաների շրջանում մալարիայի 27 տոկոսով նվազմանը, 5-17 ամսականների շրջանում այդ ցուցանիշը 46 տոկոս է կազմել: Պարզվել էր նաև, որ այս պատվաստանյութը պաշտպանում է 4 տարվա ընթացքում՝ չնայած նրան, որ դրա արդյունավետությունը աստիճանաբար նվազում է:

Չնայած նրան, որ պատվաստանյութի արդյունավետությունը ժամանակի ընթացքում նվազում է, պրոֆեսոր Բրայան Գրինվուդը համոզված է, որ այն, այնուամենայնիվ, օգտակար կլինի, քանի որ նույնիսկ 27-46 տոկոս պաշտպանությունը կարող է մալարիայի միլիոնավոր դեպքեր կանխարգելել:

Մասնագետները նշում են, որ դեղորայքն անպայման կատարելագործվելու է:

 



© NEWS.am Medicine