Պլաստիկ վիրահատությունները հանգեցնում են ուղեղի վաղաժամ ծերացմանը

13:49   27 ապրիլի, 2015

Պլաստիկ վիրահատությունները հանգեցնում են գլխուղեղի վաղաժամ ծերացմանը և բացասաբար անդրադառնում նյարդային համակարգի վրա, պնդում են Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները:

Նրանք մի շարք փորձարկումներ են իրականացրել, որոնց ընթացքում ուսումնասիրել են դեմքի պլաստիկ վիրահատություն տարած կամավորների առողջական վիճակը: Պոլ Էկմանն ու համահեղինակները եկել են այն եզրակացության, որ ունքերը շարժող միմիկայի և գլխուղեղի միջև անմիջական կապ կա, քանի որ այդպես գլխուղեղն ընդունում է «տխրության ազդակը»՝ սթրեսի հորմոններ արտադրելով:

Դեմքի պլաստիկ վիրահատություն տարած մարդկանց մոտ խաթարվում է միմիկան, ինչի արդյունքում այն սկսում է չհամապատասխանել մարդու էմոցիոնալ պարամետրերին:

Արդյունքում, գլխուղեղը հայտնվում է իր համար անսովոր վիճակում, որը հանգեցնում է նյարդային բջիջների վաղաժամ ծերացմանն ու մահվանը, իրպես նաև ամիլոիդ կուտակումների ի հայտ գալուն, որոնք էլ կարող են Ալցհեյմերի հիվանդություն ձևավորել: Դեմքի երիտասարդացումը բոտոկսի միջոցով հանգեցնում է դրա «քարացմանը»՝ հանգեցնելով նաև ուղեղի վաղաժամ ծերացման:

Հաղորդվում է, որ այն մարդիկ, ովքեր դեմքի պլաստիկ վիրահատություն չեն տարել, ծեր տարիքում ավելի առողջ էին և բարեհամբույր շփման մեջ:



© NEWS.am Medicine