Հոգեբան՝ Թուրքիային ձեռնտու չէ մերժել Հայոց Ցեղասպանությունը

19:21   27 ապրիլի, 2015

Թուրքիային ձեռնտու չէ մերժել Հայոց Ցեղասպանությունը, քանի որ դա կարող է բացասական տրամադրություններ ստեղծել հանրության շրջանում եւ խարխլել իշխանությունների հեղինակությունը: Այս կարծիքն է հայտնել լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոգեբան Խաչատուր Գասպարյանը:

Նրա խոսքով՝ թուրք մտավորականներից շատերը գիտեն եւ հասկանում են, որ Ցեղասպանություն իսկապես եղել է: Նրանք կարող են նաեւ հասկանալ, որ, եթե իշխանությունների դիրքորոշումը իրականությանը չի համապատասխանում, ապա նրանք կարող են ստել նաեւ մնացած ամեն ինչում:

Իսկ ինչու՞ Թուրքիան չի ճանաչում հայերի Ցեղասպանությունը

Ռիտա Սուլուխյան-Կույումջյանի խոսքով՝ թուրքերին կարող է վախեցնել այն, որ եթե իրենց պետությունը ընդունի Հայերի Ցեղասպանությունը եւ ստիպված լինի փոխհատուցում վճարել, շատերը կարող են զրկվել ունեցվածքից:

Բացի այդ՝ բանախոսը նշում է, որ թուրքերի համար նաեւ դժվար է ընկալել ու հասկանալ, որ իրենց նախնիները հանցագործ են:

Իսկ ի՞նչ կլինի, եթե Թուրքիան ճանաչի Հայոց Ցեղասպանությունը: Ինչպե՞ս դա կազդի երկու ազգերի հարաբերությունների վրա:

Հոգեբանի կարծիքով՝ երկու երկրների միջեւ հարաբերությունները կսկսեն զարգանալ, եւ, չնայած նրան, որ դա երկար ժամանակ կպահանջի, երկու կողմերն էլ կսկսեն աստիճանաբար տեսնել միմյանց դրական կողմերը:



© NEWS.am Medicine