Հեռուստացույցի առջեւ նույնիսկ մեկ ժամ անցկացնելը կրկնապատկում է երեխաների մոտ ճարպակալման հավանականությունը

19:59   28 ապրիլի, 2015

Ճարպակալման ի հայտ գալու հավանականությունը կրկնապատկվում է այն երեխաների մոտ, ովքեր նույնիսկ օրական ընդամենը մեկ ժամ են անցկացնում հեռուստացույցի առջեւ, նշում են Վիրջինիայի համալսարանի մասնագետները:

Նրանց անցկացրած հետազոտությունը հաստատում է նախորդ հետազոտությունների արդյունքները, որոնք խոսում էին այն մասին, որ հեռուստացույցի առջեւ ժամանակ անցկացնելը հանգեցնում է երեխաների մոտ ավելորդ քաշի գոյացմանը: Գիտնականները հետազոտել են 11 հազար 5 տարեկան երեխաներին՝ փորձելով պարզել, ինչպիսի կենսակերպ են վարում նրանց ծնողները, օրական քանի ժամ են անցկացնում հեռուստացույցի առջեւ, քանի ժամ են օրական համակարգչային խաղեր խաղում: Երեխաներին նաեւ կշռել են՝ փորձարկման սկզբում եւ մեկ տարի անց:

Պարզվեց, որ մանկապարտեզ հաճախող երեխաները հեռուստացույց են դիտում միջինում 3.3 ժամ օրական: Սակայն այն երեխաներ քաշը, ովքեր օրական երկու ժամից ավել են հեռուստացույց դիտում, քաշը, պարզվեց, շատ ավելի բարձր է՝ այն երեխաների համեմատ, ովքեր 30 -60 րոպե են անցկացնում հեռուստացույցի առջեւ:

Բժիշկ Մարկ Դեբոերը՝ հետազոտության հեղինակը, պատասխանեց, որ, հասկանալով, ինչ խնդիրներ է ստեղծում հեռուստացույցը, ծնողները չպետք է թույլ տան երեխաներին երկար ժամանակ անցկացնել դրա առջեւ: Նույնիսկ մեկ ժամը, մասնագետների կարծիքով, շատ է:



© NEWS.am Medicine