Ինչպես է ծնողների բաժանումն ազդում դեռահասների առողջության վրա

22:42   28 ապրիլի, 2015

Ծնողների բաժանումը միանշանակ ազդում է դեռահասների առողջության վրա՝ առաջ քաշելով հոգեբանական եւ սոմատիկ բնույթի մի շարք խնդիրներ՝ ներառյալ գլխացավն ու քնի խանգարումները, լարվածությունը, գլխապտույտն ու ախորժակի բացակայությունը, զգուշացնում են Ստոկհոլմի համալսարանի գիտնականները:

12-15 150 հազար դեռահասների շրջանում հետազոտություններ անցկացնելով՝ գիտնականները պարզեցին, որ ծնողների բաժանմամբ պայմանավորված խնդիրները հիմնականում հանդիպում են աղջիկների մոտ, մյուս կողմից՝ կանայք ավելի պատրաստակամ են կիսվել իրենց խնդիրներով, քան տղամարդիկ:

Զարգացած երկրներում  բաժանումների թիվը զգալիորեն աճել է վերջին 20 տարիների ընթացքում, ինչը, բնականաբար, չի կարող չազդել երեխաների վրա, որոնք բաժանումից հետո ապրում են ծնողներից մեկի հետ: Հետազոտության հեղինակների խոսքով՝ եւ երեխայի, եւ դեռահասի համար բարդ է ապրել ծնողներից մեկի հետ միայն: Այս ամենը սթրեսների լուրջ աղբյուր է:

Հատկանշական է, որ խնդիրները հիմնականում ի հայտ են գալիս այն երեխաների մոտ, որոնք ծնողներից մեկի հետ են միայն ապրում, ավելի քիչ են դրանք այն երեխաների մոտ, ում ծնողները միասին են ապրել՝ թեկուզեւ իրենց ընտանիք չհամարելով:

Համապատասխան հոդվածը լույս է տեսել Epidemiology and Community Health հոդվածում:



© NEWS.am Medicine