Ապրիլի 30-ին Երեւանում կկայանա անեւրիզմաների բուժման ժամանակակից մեթոդների թեմայով սեմինար

13:31   28 ապրիլի, 2015

Ապրիլի 30-ին Երեւանում կանցնի «Աորտայի անեւրիզմաների ներանոթային բուժման ժամանակակից մեթոդներ/EVAR և TEVAR Հայաստանում » թեմայով սեմինար՝ նախատեսված սրտաբանների, անոթային վիրաբույժների եւ ընտանեկան բժիշկների համար եւ կազմակերպված «Մեդիտեք» ընկերության կողմից՝ ամերիկյան Medtronic ընկերության հետ համատեղ:

Սեմինարը տեղի կունենա 2015թ. ապրիլի 30-ին «Best Western Congress» հյուրանոցի Picasso դահլիճում, ժամը 9:30:
 
Սեմինարը կվարեն.
 
Րաֆֆի  Քասաբյան` Արքայազն Ալբերտի թագավորական հոսպիտալի առաջատար անոթային վիրաբույժ (Ավստրալիա)
Արտեմ Վիտկովսկիյ` Sr. Training and Education Specialist, Cardiovascular, CEE (Medtronic Academia)
Էդուարդ Աղիյան` Անոթային վիրաբույժ (Նորք-Մարաշ և Մալաթիա ԲԿ)
Կարեն Զոհրաբյան` ինտերվենցիոն սրտաբան (Նորք-Մարաշ ԲԿ)

Հարցերի դեպքում կարող էք զանգահարել +374 55 00 14 05; +374 93 52 25 86:



© NEWS.am Medicine