Աորտայի անեւրիզմա. բուժման մեթոդները

20:33   3 մայիսի, 2015

Աորտայի անեւրիզման շատ վտանգավոր հիվանդություն է,  որը կարող է առանց ախտանշանների ընթանալ եւ հանկարծակի մահվան պատճառ դառնալ աորտայի պատռման պատճառով: Ավելի հաճախ անեւրիզմաները պատահում են 50-անց տղամարդկանց մոտ, սակայն դեպքերի մեծամասնությունը չի ախտորոշվում հիվանդության ախտանիշների բացակայության պատճառով:

Ինչպես պատմեց NEWS.am Medicine-ի թղթակցին անոթային վիրաբույժ Էդուարդ Ագիյանը, նախկինում անորտայի անեւրիզման բուժվում էր հիմնականում վիրաբուժական մեթոդներով, սակայն ժամանակակից գիտությունը այժմ նախընտրում է ոչ պակաս միջամտողական էնդովասկուլյար մեթոդները:

Աներիզմայի վիրաբուժական բուժման արդյունքում կատարվում է աորտայի ռեզեկցիա՝ դրա հետագա պրոտեզավորմամբ: Անեեւրիզմատիկ փոփոխությունների ենթարկված հատվածը կարվում է կամ փոխարինվում անոթային պրոտեզով: Անատոմիական տեղայնացման հետ մեկտեղ կարող է իրականացվել նաեւ որովայնային եւ կրծքի հատվածի աորտայի, աորտայի տորակոաբդոմինալ եւ ենթաերիկամային հատվածի ռեզեկցիա:

Միջամտողական բուժման այլընտրանք է համարվում աորտայի էնդովասկուլյար պրոտեզավորումը՝ ստենտի տեղադրմամբ: Այս մեթոդը, մասնագետի խոսքով, ավելի ու ավելի տարածված է դառնում ամբողջ աշխարհում եւ մի շարք առավելություններ ունի՝ բաց միջամտողական վիրահատության նկատմամբ:

Առավելություններն են.

Հայաստանում այդպիսի պրոցեդուրաներ առայժմ հաճախ չեն իրականացվում: Տարեկան 5-7 անգամ:



© NEWS.am Medicine