Զկռտոցը կանանց մոտ կարող է ինսուլտի՞ ախտանշան լինել

11:44   1 մայիսի, 2015

Ինսուլտը կանանց շրջանում մահվան դեպքերի ամենատարածված պատճառներից է, քանի որ կանանցից շատերը, ոչինչ չիմանալով ինսուլտի ախտանշանների մասին, անհրաժեշտ բուժում չեն ստանում:

Ինչպես ցույց է տալիս Ohio State University-ի գիտնականների հետազոտությունը, որին 1000 կին է մասնակցել, կանանց միայն 11 տոկոսը գիտի, որ հղիությունը, գայլուկը եւ հորմոնալ թերապիան նպաստում են ինսուլտի ի հայտ գալուն: Ինչպես նշեց նյարդախտաբան Դիանա Գրին-Չանդոսը, պետք ջանքեր ներդնել՝ կանանց ինսուլտի նախանշանների մասին իրազեկելու համար:

Բացի նշյալ ռիսկի գործոններից՝ մեծ դեր են խաղում նաեւ ծխելը, ֆիզիկական ակտիվության պակասը, բարձր զարկերակային ճնշումը, ինչպես նաեւ արյան մեջ գլյուկոզայի եւ խոլեստերինի բարձր մակարդակը:

Հետազոտությունը նաեւ ցույց տվեց, որ կանանց միայն տաս տակոսը գիտի այն մասին, որ զկռտոցը, որն ուղեկցվում է կրծքի հատվածի ցավերով, ինսուլտի նախնական ախտանշաններից մեկն է:

 



© NEWS.am Medicine