Ամերիկացին դիմել է դատարան անդամահատված ոտքը աղբանոց նետելու պատճառով

11:41   4 մայիսի, 2015

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի բնակիչ Ջոն Թիմիրյազեֆը (John Timiriaseff) դատի է տվել Կորալ-Գեյբլսում գտնվող Doctors Hospital-ը այն բանի համար, որ իր անդամահատված ոտքը հայտնվել է աղբանոցում:

Ոտքը՝ պիտակով հանդերձ, որի վրա գրված էր հիվանդի անունն ու ազգանունը, հայտնաբերել էին աղբի ուտիլիզացման տեղի ընկերության աշխատակիցները:

Անդամահատման վիրահատությունից մեկ ամից անց ոստիկանները դուրս են եկել Թիմիրյազեֆների ընտանքի վրա եւ փորձել պարզել, արդյոք Ջոնը հանցագործության զոհ է դարձել: Այդ ժամանակ Թիմիրյազեֆները դիմել են հիվանդանոց՝ պարզաբանումներ ստանալու, սակայն բուժհաստատությունում նշեցին, որ չեն կարող տրամադրել կատարվածի մանրամասների մասին տեղեկատվություն՝ գաղտնիության սկզբունքը չխախտելու նկատառումով: Միեւնույն ժամանակ հիվանդանոցի ներկայացուցիչները նշեցին, որ ձեռնարկել են բոլոր միջոցները, որպեսզի ապագայում նմանատիպ դեպք չարձանագրվի:

Թիմիրյազեֆի փաստաբան Քլեյ Ռոբերտսը նշում է, որ սովորական դեպքերում անդամահատված վերջույթներն այրվում են, իսկ այն, ինչ պատահեց Թիմիրյազեֆի ոտքի հետ, «հակասում է մարդկային բարոյականությանը»:



© NEWS.am Medicine