Երեւանում հոգեբանների համար վարպետության դասեր կանցկացվեն

15:58   6 մայիսի, 2015

Երեւանում մայիսի 5-12-ը գեշտալտ-թերապիայի եւ ավազային թերապիայի հարցերով վարպետության դասեր կանցկացվեն, որոնք նախատեսված են ինչպես հոգեբանների, այնպես էլ հոգեբանությամբ հետաքրքրվող բոլոր մարդկանց համար: Այս մասին լրագրողներին հայտնեց հոգեբան Լիլիթ Բաղդաասարյանը:

Դասերը կանցկացնեն գեշտալտ-հոգեբանության Եվրոպական ասոցիացիայի ներկայացուցիչ, գեշտալտ-հոգեբանության Սանկտ-Պետերբուրգի տնօրեն Ելենա Պետրովան եւ Սանկտ-Պետերբուրգի  եւ Մոսկվայի մարդասիրական հոգեբանության, կլինիկական հոգեբանության եւ հոգեթերապիայի ինստիտուտների ներկայացուցիչ Զուլֆիա Խոդիրեւան:

Ինչպես նշեցին Ելենա Պետրովան եւ Զուլֆիա Խոդիրեւան, լուրջ գիտելիքներ ստանալ այս սեմինարների ընթացքում դժվար թե հաջողվի, բայց փոխարենը հնարավոր կլինի ընդհանուր պատկերացում կազմել այն մասին, ինչ է գեշտալտ-թերապիան եւ ինչպես այն կարելի է կիրառել տրավմատիկ իրադրություններից հետո:

Մայիսի 5-ին՝ ժամը 16:00-19:00 կանցկացվի սեմինար ինչպես մասնագետների, այնպես էլ հոգեբանների համար: Մայիսի 6 եւ 7-ին Ելենա Պետրովան գեշտալտ-հոգեբանության սեմինար կանցկացնի, իսկ մայիսի 8 եւ 9-ին Զուլֆիա Խոդիրեւան կպատմի ավազային թերապիայի եւ դրա հոգեբանական պրակտիկայում դրա կիրառության մասին:

Վարպետության դասերին մասնակցությունը վճարովի է, մասնակիցները կստանան համապատասխան սերտիֆիկատներ:



© NEWS.am Medicine