2030 թվականին Եվրոպական միությունում ճարպակալման համաճարակ է բռնկվելու

22:45   6 մայիսի, 2015

ԱՀԿ մասնագետները համոզված են որ մինչեւ 2030 թվականը Եվրոպայի բնակչությունը կբախվի առողջապահական ճգնաժամի՝ ճարպակալման համաճարակի հետ: Այս մասին մասնագետները հայտարարեցին Պրահայում ընթացող ճարպակալման հարցերին վերաբերվող համաժողովին:

«Եվրոպայում լայնամասշտաբ առողջապահական ճգնաժամ է սպասվում», - զգուշացնում են ԱՀԿ ներկայացուցիչները՝ նշելով, որ այն կդիտվի ԵՄ միանգամից մի քանի երկրներում:

2014 թվականին ԱՀԿ մասնագետների կողմից մշակած վիճակագրական տվյալների համաձայն՝ եվրոպական երկրներում 18 տարեկան եւ ավել ավելի քան 1.9 մլրդ չափահաս մարդ ավելորդ քաշ ունեն: Ընդ որում՝ 600 միլիոնից ավել մարդ տառապում է ոչ միայն ավելորդ քաշով, այլ ճարպակալմամբ, որը գերազանցում է ավելորդ քաշի մասին բոլոր հնարավոր պատկերացումները:

Բժիշկներին հատկապես մտահոգում է այն փաստը, որ ճարպակալումը համաշխարհային երեւույթի է վերածվում: Որոշ երկրներում այն սպառնում է տարածվել ողջ բնակչության վրա: Օրինակ, Իրլանդիայում, 2030 թվականին ավելորդ քաշ կունենա տղամարդկանց 89 տոկոսը, այս մարդկանց 48 տոկոսն, ընդ որում, հակված է լինելու ճարպակալման զարգացման: Իսկ կանանց շրջանում ցուցանիշները կլինեն համապատասխանաբար 85 եւ 57 տոկոս: ԵՄ երկրներից ավելի են հակված բնակչության ճարպակալմանը Իրլանդիան, Հունաստանը, Իսպանիան, Շվեդիան, Չեխիան եւ  Մեծ Բրիտանիան:

Այս ամենի ֆոնին այնքան էլ մեծ սփոփանք չէ այն, որ որոշ երկրներին հաջողվում է ընդդիմանալ զանգվածային ճարպակալմանը: Այդ երկրներից է, օրինակ, Հոլանդիան:

 



© NEWS.am Medicine