Ինչո՞վ է վտանգավոր ալյուրի հարստացումը ֆոլաթթվով

19:42   6 մայիսի, 2015

Բնական ֆոլաթթուն (վիտամին B9), որը ստանում են սննդամթերքից, չի կուտակվում օրգանիզմում եւ իրենից վտանգ չի ներկայացնում, սակայն նույնը չի կարելի ասել այս վիտամինի սինթետիկ տարբերակի մասին, կարծում է էկոլոգիական անվտանգության միջազգային խորհրդի քարտուղար Նանետ Դոլորես Ղափանցյանը:

Նրա խոսքով՝ սինթետիկ ֆոլաթթուն շատ վատ է յուրացվում օրգանիզմի կողմից, քանի որ դրա համար անհրաժեշտ շատ քիչ ֆերմենտներ է պարունակում դրա համար: Ինչպես նշեց Դոլորես Ղափանցյանը, մի շարք երկրներում անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ ֆոլաթթվի ավելցուկը կարող է.

ՀՀ ԱՆ մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի խոսքով՝ Դոլորես Ղափանցյանի տրամադրած տվյալները ոչ մի բանի հիմնված չեն եւ չեն կարող համապատասխանել իրականությանը: Նրա խոսքով՝ շատ երկրներում ալյուրը հարստացվում է եւ դա թույլ է տալիս դրական արդյունքներ արձանագրել:

 

 



© NEWS.am Medicine