Սպորտային վիդեոխաղերը կարող են օգնե՞լ ցրված սկլերոզով մարդկանց

19:49   9 մայիսի, 2015

Սպորտային վիդեոխաղերը կարող են շատ օգտակար լինել ցրված սկլերոզով տառապող մարդկանց՝ բարելավելով նրանց շարժումների կոորդինացիան: Այս եզրահանգման են եկել Teesside University գիտնականները:

Հետազոտություններին մասնակցել է 50  մարդ, որոնք տառապում էին ցրված սլկերոզով: Պարզվեց, որ Nintendo Wii Fit կոնսոլի շնորհիվ, որը հատուկ սարքավորում է պահանջում՝ շարժումների սիմուլյացիայի ընթացքում հավասարակշռությունը պահպանելու համար, կարողանում էր ապահովել նույն այն էֆեկտը, որը հասանելի է դառնում դասական ֆիզիոթերապիայի արդյունքում: Ընդ որում՝ կոնսոլի  միջոցով պարապողների մոտ նկատելի էր առողջական վիճակի բարելավումը՝ այն մարդկանց համեմատ, ովքեր ֆիզիկական վարժություններ էին նախընտրում:

Սովորաբար բժիշկները կոչ են անում ցրված սկլերոզով տառապողներին հնարավորինս երկար պահպանել ֆիզիկական ակտիվությունը: Սակայն այստեղ հիմնական խնդիր է շարունակում մնալ պացիենտների մոտիվացիան, նրանցից շատերը հոգնում են ֆիզիկական վարժություններից եւ հրաժարվում դրանցից: Սպորտային վիդեոխազերի շնորհիվ այս խնդիրը հնարավոր է հաղթահարել: 



© NEWS.am Medicine