Հում բանջարեղենը, իհարկե օգտակար է, սակայն կան բանջարեղենի այնպիսի տեսակներ, որոնք նախընտրելի է ուտել եփած կամ շոգեխաշած: Ներկայացնում է դիետոլոգ Հելեն Բոնդը:
1. Լոլիկ
Լիկոպինը՝ լոլիկում պարունակվող նյութը, հակաօկսիդանտ է համարվում, որը կարող է կանխարգելել քաղցկեղի որոշ տեսակների եւ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը: Կարծիք գոյություն ունի, որի համաձայն՝ այն կարող է նաեւ պաշտպանել մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցությունից: Լիկոպինն ավելի շատ է եփած լոլիկներում: Այդ պատճառով այն խորհուրդ է տրվում օգտագործել ջերմային մշակումից հետո:
2. Գազար
Եփած կամ շոգեխաշած գազարում բետա-կարոտիններն ավելի շատ են, քան թարմ գազարում, պնդում են գիտնականները: Բետա-կարոտինը շատ կարեւոր նյութ է, որը նյութափոխանակության արդյունքում փոխակերպվում է վիտամին A-ի:
3. Բրուսելյան կաղամբ
Կաղամբի այս տեսակի մեջ գլյուկոսինոլատներ են պարունակվում՝ ֆիտոքիմիկատներ, որոնք օրգանիզմին օգնում են պայքարել քաղցկեղի դեմ:
Այս մթերքի մեջ պարունակվում է նաեւ վիտամին C, ինչպես նաեւ վիտամին B6 ու ֆոլաթթու: Ամեն դեպքում, այն նախընտրելի եփած ուտել, քանի որ, գիտնականների պնդմամբ, այդպես այն ավելի օգտակար է դառնում:
4. Կաղամբ
Կաղամբի տերեւներում մեծ քանակությամբ վիտամին C է պարունակվում, բետա-կարոտին եւ լյուտեին, որոնք շատ կարեւոր են օրգանիզմի համար: Մասնավորապես՝ լյուտեինը օգնում է կանխարգելել շատ մարդկանց մոտ տարիքի հետ ի հայտ եկող մկանային դեգեներացիան: Համարվում է, որ եփած կամ շոգեխաշած կաղմաբն ավելի օգտակար է: