4 բանջարեղեն, որոնք նախընտրելի է ուտել հում վիճակում

20:13   17 մայիսի, 2015

Կա բանջարեղենի մի քանի տեսակ, որոնք նախընտրելի է ուտել միայն հում վիճակում: Այդպես դրանք ավելի օգտակար են: Դիետոլոգ Հելեն Բոնդը կպատմի դրանց մասին:

Բրոկոլի

Շատերը բրոկոլին սուպերմթերք են համարում, որը մեծ քանակությամբ սոլֆորաֆան է պարունակում՝ քաղցկեղի դեմ պայքարող նյութ: Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ այս նյութը ոչ միայն սպանում է նախաքաղցկեղային բջիջները, այլ նաեւ թույլ չի տալիս դրանց բազմանալ եւ այդպես նվազեցնում է ստամոքսի քաղցկեղի զարգացման հավանականությունը:

Քանի որ ջերմային մշակման արդյունքում կարող են ոչնչանալ բրոկոլիում պարունակվող որոշ օգտակար նյութեր, այն ավելի է նախընտրելի է հում ուտել:

Սպանախ

Սպանախում բազմաթիվ վիտամիններ ու միներալներ են պարունակվում, որոնք թույլ են տալիս կարգավորել զարկերակային ճնշումը եւ ամրապնդել իմունային համակարգը, ինչպես նաեւ ոսկորները ավելի ամուր դարձնել:

Ջերմային մշակման արդյունքում այս նյութերի մեծ մասը քայքայվում է: Այդ պատճառով սպանախը եւս նախընտրելի է հում օգտագործել: Կարելի է այն ավելացնե, օրինակ, սալաթի մեջ:

Կարմիր պղպեղ

Կարմիր պղպեղը հարուստ է վիտամին C-ով: Դրա մեջ այն նույնիսկ ավելի շատ է, քան նարնջում: Բայք, քանի որ այս վիտամինը կայուն չէ ջերմության նկատմամբ, եփել կամ տապակել կարմիր պղպեղը խորհուրդ չի տրվում:

Կալե

Կալեն հարուստ է A եւ C վիտամիններով, որոնք անհրաժեշտ են մաշկի առողջության համար, ինչպես նաեւ ֆոլաթթվով, որն ամրապնդում է իմունային եւ նյարդային համակարգը եւ բարելավում կոգնիտիվ գործառույթները:

Կալեն եւս նախընտրելի է հում ուտել, այլապես այն կարող է կորցնել օգտակար իր հատկությունները:

 



© NEWS.am Medicine