Ընկույզը կասեցնում է աղիքային համակարգի քաղցկեղի զարգացումը

23:51   16 մայիսի, 2015

Ընկուզեղենը կարող է օգնել բուժել քաղցկեղի զարգացումը՝ կասեցնելով քաղցկեղային բջիջների աճը, հայտնում են Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետները:

Գիտնականների խոսքերով՝ կոլորեկտալ ուռուցքներով մկների մասնակցությամբ փարձարկումները ցույց են տվել, որ ընկույզների կանոնավոր օգտագործման դեպքում աղիքների չարորակ ուռուցքների աճը դանդաղում է:

Հավանաբար, օնկոպաթոգենների աճի կասեցումը կապված է ընկուզեղենում առկա մի շարք միկրոէլեմենտների հետ:

«Օմեգա-3 ճարպաթթուները եւ մնացած նյութերը, որոնք պարունակվում են ընկույզներում, կարող են նվազեցնել աղիքների քաղցկեղային բջիջներում բորբոքման մակարդակը եւ նվազեցնել ուռուցքի սնուցումը արյունով, ինչը զգալիորեն կդանդաղեցնի դրա զարգացումը», - նշում են հետազոտության հեղինակները:

Գիտնականները պարզել են, որ այն կենդանիների օրգանիզմում, որոնց կերի մեջ կանոնավոր կերպով ընկույզ են ավելացրել, 10 անգամ ավելի շատ օմեգա-3 ճարպաթթուներ էին պարունակվում՝ մկների վերհսկիչ խմբի համեմատ, որը ընկույզ չէր ստանում:

Կհաստատվեն արդյոք այս արդյունքները մարդկանց դեպքում, ցույց կտան առաջիկա հետազոտությունները, սակայն գիտնականները լավատեսորեն են տրամադրված:


 



© NEWS.am Medicine