Երեւանում կանցկացվի միջազգային դպրոց «տեր-մանրէ փոխազդեցություն» թեմայով

12:44   20 մայիսի, 2015

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը եւ Մոլեկուլաբջջային կենսաբանության եւ իմունաբանության հայկական ասոցիացիան 2015թ. մայիսի 25-ից 29-ը կազմակերպում են երիտասարդ գիտնականների միջազգային դպրոց «Տեր-մանրէ փոխազդեցությունների մոլեկուլային եւ բջջային հիմունքներ. Պաթոգենոմիկա» թեմայով:

Դասախոսությունները կլինեն անգլերեն լեզվով։ Հանդես կգան Դաշնային ճարտարագիտական դպրոցի (Շվեյցարիա), Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի, Չիկագոյի եւ Մասաչուսեթսի համալսարանների (ԱՄՆ) մոլեկուլային եւ բջջային կենսաբանության, մանրէաբանության եւ իմունաբանության բնագավառի առաջատար գիտնականները:

 



© NEWS.am Medicine