Ինչու չի կարելի երեխային ժամանակից շուտ միզանոթին սովորեցնել

10:48   21 մայիսի, 2015

Երեխային պետք է սովորեցնել միզանոթին միայն այն ժամանակ, երբ նա պատրաստ է դրան, նշում է մանկաբույժ-ուրոլոգ Ջեֆրի Դոնոհյուն Քլիվլենդի կլինիկայից:

Ահա մի քանի փաստարկ, որոնցով բժիշկը հիմնավորում է իր խորհուրդը.

Ջեֆրի Դոնոհյուի խոսքով՝ որոշ երեխաներ տակն են անում անգամ մինչեւ 5 տարեկան, եւ դա նորմալ է: Նույնիսկ 5 տարեկանից բարձր երեխաները կարող են տակն անել գիշերվա ընթացքում, եւ դա եւս նորմալ է:

Սակայն, եթե 5 տարեկան երեխային չի հաջողվում սովորեցնել միզանոթին, պետք է դիմել մանկաբույժի:

 



© NEWS.am Medicine