Ֆոտոնախագիծ. մայրերն ու նրանց երեխաները լույս աշխարհ գալուց 24 ժամ հետո

16:36   24 մայիսի, 2015

5 տարի շարունակ լուսանկարիչ Ջեննի Լյուսին աշխատում էր One Day Young նախագծի վրա: Նա լուսանկարում էր մայրերին իրենց երեխաների հետ՝ նրանց լույս աշխարհ գալուց 24 ժամ հետո:  Ջեննիի խոսքով՝ նախագծի նպատակն է՝ ցույց տալ, որ երեխայի ծնունդը շատ դրական երեւույթ է, եւ դրա մեջ վտանգավոր եւ վախենալու ոչինչ չկա:

«Ես գտնում եմ, որ այս նկարները շատ խիզախ են եւ գեղեցիկ եւ մարտահրավեր են նետում կյանքի առաջին 24 ժամվա մասին դասական պատկերացումներին, դա մայրության իսկական տոն է», - նշեց լուսանկարիչը:

Նա նշեց նաեւ, որ այս նախագիծը պետք է ցույց տա, որ ծննդաբերելը, իհարկե, ցավով է ուղեկցվում, սակայն մայրության ճանապարհը նաեւ դրական կողմեր ունի:

Նախագծի շրջանակներում 150 լուսանկար է արվել, որոնցից 40-ը լուսանկարիչն առանձնացրել է իր նոր «One Day Young» գրքի համար:

 



© NEWS.am Medicine