Կանոնավոր օրգազմը նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի հավանականությունը

21:55   24 մայիսի, 2015

Ամենօրյա կանոնավոր օրգազմը կարող է նվազեցնել շագանակագեղձի քաղցկեղի հավանականությունը 22 տոկոսով, նշում են Harvard Medical School-ի գիտնականները:

Բացատրել կապը հաճախակի էակուլյացիաների եւ քաղցկեղի հավանականության նվազման միջեւ գիտնականները դեռեւս չեն կարող: Տեսակետներից մեկի համաձայն՝ հաճախակի սերմնաժայթքումը դուրս է բերում շագանակագեղձից վտանգավոր քիմիկատները, որոնք կարող են քաղցկեղ առաջացնել: Մյուս տեսության համաձայն՝ հաճախակի սերմնաժայթքումների շնորհիվ սերմնահեղուկը թարմանում է, եւ մնում են ավելի քիչ բջիջներ, որոնք կարող են քաղցկեղայիn դառնալ:

Գիտնականները լայնածավալ հետազոտության ընթացքում 18 տարվա ընթացքում հետեւել են 32 հազար առողջ տաղամարդկանց: 3839-ի մոտ հետագայում շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվել:

Պարզվեց, որ 40-49 տարեկան տղամարդիկ, որոնք կանոնավոր օրգազմ են ունենում, 22 տոկոսով ավելի քիչ են հակված շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալուն՝ այն տղամարդկանց համեմատ, որոնք օրգազմ են ունենում ամսական 4-7 անգամ: Այսպես, գիտնականները պարզել են, որ հաճախակի սերմնաժայթքումները իսկապես պաշտպանում են քաղցկեղից՝ չնայած կենսակերպի եւ ժառանգական գործոնների:

Հետազոտության արդյունքները ներկայացվել են Նոր Օրլեանում կայացած Ուռոլոգների ամերիկյան ասոցիացիայի ամենամյա հանդիպմանը:

 



© NEWS.am Medicine