Տեսանյութ. T-կիլերները ոչնչացնում են քաղցկեղային բջիջները

18:22   21 մայիսի, 2015

Ամերիկացի եւ բրիտանացի գիտնականները համատեղ տեսանյութ են ներկայացրել, որտեղ երեւում է, ինչպես են իմունային համակարգի «կիլերները» հայտնաբերում ու ոչնչացնում քաղցկեղային բջիջները:

«Մարդու մեջ սերիական մարդասպանների մի ամբողջ բազմություն է թաքնվում, որոնց հիմնական գործառույթը սպանելն է՝ կրկին ու կրկին: Այս բջիջները վերահսկում են մեր մարմինը՝ հայտնաբերելով ու ոչնչացնելով վիրոսով վարակված քաղցկեղային բջիջները, եւ դա նրանք անում են զարմանալի ճշգրտությամբ ու արդյունավետությամբ», - նշում է այս հետազոտությունը գլխավորող պրոֆեսոր Ջիլիան Գրիֆիթսը՝ Քեմբրիջի համալսարանի ինստիտուտի տնօրենը:

Տեսանյութում T-կիլերները կապույտ գույնի են: Բջիջը հայտնաբերելուն պես, լիմֆոցիտների մեմբրանային «մատները» ստուգում են դրա «պարունակությունը»: Դրանից հետո T-կիլերները հայտնաբերված բջիջների մեջ են ներարկում թունավոր սպիտակուցները: Վերջում լիմֆոցիտը «ծակում է» ախտահարված բջջի թաղանթը՝ թույլ տալով թունավոր սպիտակուցին սպանել դրան: Դրանից հետո բջիջը չորանում եւ մահանում է: 



© NEWS.am Medicine