Եղվարդի մանկապարտեզում ինֆեկցիայի հարուցիչը հայտնի կդառնա վաղը

16:58   21 մայիսի, 2015

Եղվարդում թունավորումների պատճառը հայտնի կդառնա վաղը, երբ կլինեն լաբորատոր ստուգումների արդյունքները: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, Կառավարության նիստից հետո հայտնել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Ամենայն հավանականությամբ, պատճառը երկրորդական կենցաղային աղտոտումն է: Իսկ որն է դրա հարուցիչը, պարզ կլինի վաղը, երբ հայտի դառնան լաբորատորային ստուգումների արդյունքները: Դրանք մենք անհապաղ կներկայացնենք հանրությանը»:

Հիշեցնենք՝ Եղվարդի մանկապարտեզում մասսայական թունավորման մասին տեղեկատվություն էր ստացվել 2014 թվականի նոյեմբերի 28-ին: Թունավորվել էր ավելի քան 90 երեխա եւ 2 աշխատակից: Երեխաների մոտ դիզենտերիա էր ախտորոշվել: 



© NEWS.am Medicine