Նախարար. Հայաստանի մանկապարտեզների խոհանոցները պետք է արդիականացնել

17:06   21 մայիսի, 2015

Հայաստանի մանկապարտեզների խոհանոցները պետք է համապատասխանեցնել ժամանակակից պահանջներին, որպեսզի սննդային թունավորումների հավանականությունը նվազագույնին հասցնելու համար: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, Կառավարության նիստից հետո հայտնել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Հայաստանի գրեթե բոլոր մանկապարտեզներում անհրաժեշտ է սանիտարական վիճակի բարելավման աշխատանքներ իրականացնել՝ ժամանակակից պահանջներին: Պետք է գնահատել իրավիճակը՝ հասկանալու համար, իչ բյուջե է դրա համար անհրաժեշտ», - հայտարարել է Մուրադյանը: 



© NEWS.am Medicine