Երիցուկի թեյը՝ երկարակեցության գաղտնի՞ք

15:09   22 մայիսի, 2015

Երիցուկի թեյը կարող է կանանց երկարակեցության գաղտնիքը լինել, նշում են The University of Texas Medical Branch-ի ամերիկյան գիտնականները:

Նրանց խոսքով՝ այն կանայք, ովքեր կանոնավոր կերպով օգտագործում են այս թեյը, ավելի քիչ են հակված տարատեսակ պատճառներով հանկարծամահ լինելուն՝ մի ամբողջ 29 տոկոսով: Ցավոք, երիցուկի թեյի դրական ազդեցությունը տղամարդկանց վրա չի տարածվում:

Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են 1667 կանանց եւ տղամարդկանց տվյալները եւ պարզել, որ նրանց 14 տոկոսը կանոնավոր կերպով երիցուկի թեյ էին խմում, եւ մահվան հավանականությունը նրանց մոտ 29 տոկոսով ցածր էր՝ այն մարդկանց համեմատ, ովքեր այդ թեյը չեն խմել: Բայց միայն կանանց դեպքում:

Բժիշկ Բրեթ Հոուրիի խոսքով՝ հավանաբար, դա կապված է այն հանգամանքի հետ, որ կանայք սովարաբար ավելի հաճախ են երիցուկի թեյ օգտագործում:

Երիցուկը վաղուց է հայտնի բուժիչ իր հատկանիշներով, սակայն ինչպես է այն նպաստում կանանց երկարակեցությանը, պարզ չէ: 



© NEWS.am Medicine