Ինչու՞ է կլոունադան կարեւոր հիվանդ երեխաների համա՞ր: Բացատրում է Մոսկվայից ժամանած հոգեբանը

20:30   22 մայիսի, 2015

Կլոունադան  շատ մեծ դեր է խաղում երեխաների կյանքում՝ հատկապես այն երեխաների, որոնցից հրաժարվել են ծնողները, որոնք հիվանդ են եւ բուժում են ստանում: Այս կարծիքն է հայտնել լրագորղների հետ կայացած հանդիպման ընթացքում  մանկական հոգեբան Ալեքսանդր Կոլմանովսկին (Մոսկվա):

«Այդպիսի երեխաների համար ծաղրածուները, ուրախությունը եւ ընդհանրապես այդ իրադրությունը կենսականորեն կարեւոր է: Դա նրաnc ներքին մշտական լարվածության թոթափում է», - բացատրեց հոգեբանը:

Իհարկե, ծաղրածուների հետ մեկ հանդիպումը դժվար թե փոխի երեխայի կյանքը կամ բուժի նրան, սակայն այդ մեկ հանդիպումը կարող է ազդել նրա աշխարհընկալման վրա եւ հասկացնել, որ կյանքը նաեւ լավ կողմեր ունի: Հենց այդ պատճառով է կլոունադան այդքան կարեւոր այն երեխաների համար, ովքեր ապրում են մշտական ներքին լարվածության պայմաններում եւ բուժում են ստանում:  

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Կոլմանովսկին Հայաստան է ժամանել եւ երեկ՝ մայիսի 21-ին, սեմինար անցկացրել Գյումրիի մանկատան աշխատակիցների համար: Այդ նույն մանկատուն է այցելել նաեւ Պատչ Ադամսը՝ ամբողջ աշխարհում հայտնի հիվանդանոցային ծաղրածուն: Ոչ մի բեմադրություն Ադամսն ու նրա թիմը մանկատանը չեն իրականացրել: Փոխարենը զբաղվել են նրանով, ինչով պիտի զբաղվեն մայրերը՝ գրկում էին երեխաներին եւ հոգատարություն ցուցաբերում:

 



© NEWS.am Medicine