Եղունգների լաքը կարող է լուրջ առողջական խնդիրների հանգեցնել

22:24   23 մայիսի, 2015

Կանայք շատ հաճախ չեն պատկերացնում իրենց կյանքն առանց եղունգների լաքի: Սակայն բժիշկ Տու Կուաչը Stanford University-ից պնդում է, որ լաքը կարող շատ վտանգավոր լինել առողջության համար, հանգեցնելով մի շարք խնդիրների՝ ներառյալ քաղցկեղն ու չբերությունը:

Գիտնականի խոսքով՝ լաքում պարունակվում են տոկսիկ քիմիկատներ, որոնք կարող են շատ բացասաբար անդրադառնալ կանանց առողջության վրա: Օրինա, ֆորմալդեգիդենրը, որոնք շատ են լաքի մեւ, կարող է ուռուցք առաջացնել, իսկ տոլուոլն ու դիբուտիլֆտալատը կարող է չբերության պատճառ դառնալ եւ բացասաբար անդրադառնալ կենտրոնական նյարդային համակարգի վրա: Բացի այդ՝ տոլուոլը օգտագործվում է ոչ միայն կոսմետիկայում, այլ նաեւ բենզինի արտադրությունում:

Ֆորմալդեգիդը շուտվանից է կանցերոգեն համարվում, բայց այն ավելացնում են լաքի մեջ, քանի որ այն նպաստում է պնդացմանը: Այս ամենի հետ մեկտեղ՝ լաքի մեջ բազմաթիվ այլ վնասակար քիմիական նյութեր են պարունակվում:

Բացի այդ՝ գեղեցկության սրահների աշխատակցուհիների մոտ օդում վտանգավոր տոկսինների կուտակման հետեւանքով ալերգիաներ են ի հայտ գալիս, ինչպես նաեւ հիշողությա, ինչպես նաեւ այլ կոգնիտիվ խախտումներ՝ ներառյալ վերարտադրողական խնդիրները:

 



© NEWS.am Medicine