Մաշկը արևից պաշտպանելու երեք միջոց

19:00   24 մայիսի, 2015

Դասական միջովցներից բացի, որոնցից է, օրինակ, բաց գույնի հագուստը, կան նաև մաշկը արևից պաշտպանելու այլ միջոցներ, որոնք էլ մեր խմբագրությունը ներկայացնում է Ձեր ուշադրությանը:

  1. 1.    Դիետա

Առողջ դիետան շատ կարևոր է այն մարդկանց համար, ովքեր տնից դուրս շատ երկար ժամանակ են անցկացնում: Որոշ սննդամթերքներում պարունակվում են բազմաթիվ հակաօքսիդանտներ, որոնք կարող են կանխարգելել օքսիդացումն ու օգնել կանխել քաղցկեղի զարգացումը: Այդ պատճառով նախապատվություն տվեք կանաչ բանջարեղենին, ձիթապտղի ձեթին և նուշին:

2. Ժամանակակից տեխնոլոգիաներ

Որոշ ժամանակ առաջ ամերիկացի մասնագետները այնպիսի էլեկտրոնային ապարանջարաններ են ստեղծել, որոնք իրենց օգտատերերին նախազգուշացնում են հնարավոր այրվածքների մասին: Ձեր սմարթֆոնը հաղորդագրություններ է ստանում: Օրինակ՝ «օգտագործեք պաշտպանիչ քսուկ»: Այս ապարանջանները ոչ միայն պաշտպանում են մարդուն, այլ նաև շատ գեղեցիկ ակսեսուար են:

3. Հաբեր

Պատկերացրեք արևից պաշտպանող այնպիսի քսուկ, որը կարելի է «խմել»: Օրինակ՝ հատուկ սննդային հավելումներ, որոնք պաշտպանում են մաշկը վնասվածքներից: Որպես կանոն՝ դրանք հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք էլ պաշտպանում են այրվածքներից:Այս հավելումները պետք է ընդունել օրական երկու անգամ շոգ օրերին կամ էլ մեկ անգամ, եթե եղանակն ավելի մեղմ է: Այս հավելումներn, իհարկե, չեն կարող ամբողջությամբ փոխարինել պաշտպանիչ քսուկը: 



© NEWS.am Medicine