65-ամյա գերմանուհին քառվորյակների աշխարհում ամենատարեց մայրն է

17:43   23 մայիսի, 2015

Բեռլինի 65-ամյա բնակչուհի Աննեգրետ Ռաունիգկը երկու օր առաջ դարձավ քառվորյակների աշխարհում ամենատարեց մայր, հայտնում RTL հեռուստաալիքը:

Երեք տղաներն ու մի աղջիկը լույս աշխարհ եկան ժամկետից շուտ՝ Գերմանիայի մայրաքաղաքում: Նեետա անունը ստացած աղջիկը ծնվել է առաջինը: Նա երեխաներից ամենափոքրն է՝ 655 գրամ եւ 30 սմ հասակ:

Բժիշկների խոսքով՝ հղիությունը զարմանալիորեն շատ նորմալ է անցել՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքները: Աննեգրետը արհեստական բեղմնավորման պրոցեդուրա է անցել Ուկրաինայում: Նրա խոսքով՝ նա որոշեց դիմել այս քայլին այն բանից հետո, որբ նրա դուստրը՝ Լելիան, քույր կամ եղբայր ցանկացավ:

Անգլերենի եւ ռուսերենի 65-ամյա դասախոսի հղիության մասին լուրը Գերմանիայում մեծ ռեզոնանս առաջացրեց: Բժիշկները նույնիսկ քննադատում էին Աննեգրետին՝ նրա որոշումը գնահատելով որպես ռիսկային եւ մոր ու երեխաների համար վտանգավոր:

Անեգրետը ընդհանուր առմամբ 17 երեխաների մայր է եւ յոթ թոռների տատիկ:



© NEWS.am Medicine