Այսօր վահանաձեւ գեղձի Միջազգային օրն է

10:45   25 մայիսի, 2015

Մայիսի 25-ին ամբողջ աշխարհում նշվում է վահանաձեւ գեղձի Միջազգային օրը (World Thyroid Day): Օրը նշվում է 2009 թվականից սկսած՝ Եվրոպական տիրոիդային ասոցիացիայի նախաձեռնությամբ:

Ադ օրվա շրջանակներում շատ երկրներում իրականացվում են տարբեր ակցիաներ ու միջոցառումներ, որոնք նպատակ ունեն իրազեկել հանրությանը վահանաձեւ գեղձի հնարավոր խնդիրների եւ դրանց կանխագելման մեթոդների մասին:

Վահանաձեւ գեղձի տարբեր խնդիրներով տառապում է երկրագնդի բնակչության գրեթե մեկ երրորդը: Վիճակագրության համաձայն՝ հանգուցային գոյացությունները հայտնաբերվում են չափահաս մարդկանց 30 տոկոսի մոտ, իսկ զոբը (շագանակագեղձի մեծացում՝ յոդի դեֆիցիտի պատճառով)՝ 10-30 տոկոսի մոտ: Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր էնդոկրինոլոգ Էդվարդ Թումանյանի խոսքով՝ աշխարհում մոտ երկու միլիարդ մարդ տառապում է յոդի դեֆիցիտով, ընդ որում՝ վահանաձեւ գեղձի խնդիրներով կանայք տառապում են տղամարդկանցից 3-10 անգամ ավելի հաճախ:

Հայաստանում վահանաձեւ գեղձի հիվանդությունները եւս շատ տարածված են, դրանցով տառապում է մոտավորապես ամեն երրորդ կինը: Դա պայմանավորված է նրանով, որ, ինչպես նշում են մասնագետները, երկրում յոդի դեֆիցիտ կա: Հայաստանի հողի ու ջրի մեջ յոդ գրեթե չկա, հետեւաբար, այն չկա նաեւ սննդամթերքներում: 



© NEWS.am Medicine