«Թերապիա» բառը նվաստացնում է արվեստը, երաժշտությունն ու պարը. Պատչ Ադամս

16:15   25 մայիսի, 2015

Մարդիկ «թերապիա», ծիծաղի թերապիա կամ ծաղրածուական թերապիա են անվանում այն, ինչ անում է ամերիկացի բժիշկ և հիվանդանոցային ծաղրածու Պատչ Ադամսը : Սակայն, Պատչ Ադամսի խոսքով, «թերապիա» բառըն այստեղ տեղին չէ և նվաստացնում է այս երևույթների էությունը:

«Մարդիկ «թերապիա» են անվանում այն, ինչ ես անում եմ, ինչպես նաև ծիծաղի թերապիա, ծաղրածուական թերապիա, երաժշտական թերապիա և այլն: Սակայն բանն այն է, որ ես աշխատում են հանուն արդարության ու խաղաղության: Կամ օգտագործում եմ «խաղաղության ու արդարության» թերապիան», եթե կարելի է այդպես ասել: Հետաքրքիր է, որ ժամանակակից բժշկությունը «թերապիա» բառով է անվանում այնպիսի հիասքանչ երևույթներ, ինչպիսին են արվեստը, երաժշտությունը, պարը: Մենք, իհարկե, կարիք չունենք այդ երևույթները «թերապիա» անվանելու: Ավելին՝ ես մտածում եմ՝ այն նվաստացնում է պարը, արվեստն ու երաժշտությունը: Մարդիկ նույնպես փորձում են այնպիսի բառակապակցություններ օգտագործել, ինչպիսին են «սիրո թերապիան», «երջանկության թերապիան», «հումորի թերապիան»: Սակայն այս բոլոր երևույթները առողջ մարդու սովորական պահվածք են իրենցից ներկայացնում, այլ ոչ թերապիայի տեսակ», - նշեց Պատչ Ադամսը:

Բժիշկը ցանկանում էր, որ աշխարհում գոյություն ունենային «բռնությունից հարաժարվելու», «սովի խնդիրը հաղթահարելու», «շրջական միջավայրը պաշտպանելու» թերապիաները: Մյուս կողմից՝ հիվանդանոցային ծաղրածուն կարծում է, որ դժվար թե մի աշխարհում, որտեղ կառավարում է փողը, որտեղ իշխանությունը մնացած ամեն ինչից բարձր է դասվում, դժվար է նորմալ մարդ գտնել: Այդպիսի աշխարհում սեր, հումոր, ուրախություն բառերը նույնիսկ վտանգավոր են, կարծում է Պատչ Ադամսը:

Պետչ Ադամսի այցը կազմակերպվել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի կողմից՝ սոցիալական ծառայությունների եւ առողջապահական մարմինների աջակցությամբ:



© NEWS.am Medicine