Երեխաներին տրվող հարստացված մթերքները ոչ մեկի կողմից չեն վերահսկվում – Պիպոյան

18:40   27 մայիսի, 2015

Բազմաթիվ մանկապարտեզում եւ դպրոցներում որպես մարդասիրական օգնություն երեխաներին տարբեր մթերքներ են տրամադրում, որոնց թվում կան նաեւ այնպիսիք, որոնք պատրաստված են հարստացված ալյուրից: Բոլոր այս մթերքները որեւէ լաբորատոր հետազոտություն չեն անցել եւ չեն ստուգվել, լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում նշել է «Պաշտպանված եւ իրազեկ սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը

Ստուգվում են, նրա խոսքով, միայն փաստաթղթերը, իսկ մթերքները ստուգել ոչ մեկի մտքով չի էլ անցնում: Վերջերս մանկապարտեզներում եւ դպրոցներում երեխաներին հարստացված ալյուրի պատրաստած թխվածքաբլիթներ են տալիս: Արդյոք իրավունք ունեն այդպես անել, թե ոչ, այլ հարց է, սակայն, Բ.Պիպոյանը նշեց, որ, նույնիսկ եթե հավատաս հարստացված ալյուրի օգտակարության մասին պաշտոնական տեսակետին, մեկ է, այդ ալյուրից պատրաստված մթերքների անվտանգության հետ կապված հարցերը չեն կորցնում իրենց արդիականությունը, քանի որ ոչ մեկ չի ստուգել, համապատասխանում է արդյոք դրանց պարունակությունը փաթեթավորման եւ փաստաթղթերի մեջ առկա տեղեկություններին:

Իսկ ի՞նչ նյութեր են պարունակվում այդ մթերքների մեջ: Չի անցկացվել, Բ. Պիպոյանի խոսքով,  եւ ոչ մի լաբորատոր հետազոտություն, որը կօգնել պատասխանել այս հարցերին: Որոշ դեպքերում ստուգում են մթերքներում բակտերիաների եւ միկրոբների առկայությանը, սակայն այս հետազոտությունները եւս այս դեպքում անիմաստ են եւ չեն կարող պատասխանել մի պարզ հարցի՝ համապատասխանում է արդյոք այս մթերքը այն նորմերին, որոնց պետք է պատասխանի:

«Այն պաշտոնյաները, որոնք պնդում են, որ արվում է ամեն հնարավորը, թող պատասխանեն իմ այն հարցին, թե երբ են նրանք վերջին անգամ դպրոցներին և մանկապարտեզներին որպես օգնություն տրամադրվող հարստացված մթերքների լաբորատոր հետազոտություն իրականացրել: Եթե պատասխանեն, որ չեն անցկացրել, դա կլինի անկեղծ պատասխան, որը կնշանակի, որ մոտ ապագայում նրանք անելիքներ ունեն»:



© NEWS.am Medicine