Այսօր նշվում է ցրված սկլերոզի միջազգային օրը

20:21   27 մայիսի, 2015

Այսօր՝ մայիսի 27-ին, աշխարհի շատ երկրներում նշվում է Ցրված սկլերոզի միջազգային օրը:

Ցրված սկլերոզը ուղեկցվում է գլխուղեղի եւ ոսկրածուծի սպիտակ նյութի մեջ դեմիելինիզման բազմաթիվ օջախների առկայությամբ: Հիվանդության ծագումնաբանությունը մինչ օրս հայտնի չէ:

Ցրված սկլերոզը նույնիսկ երիտասարդ մարդկանց կարող է հաշմանդամ դարձնել: Այն սովորաբար արտահայտվում է 15-40 տարեկանն ընկած ժամանակահատվածում,ընդ որում՝ սովորաբար ախտորոշվում է ոչ միանգամից, այլ մի քանի ամիս կամ տարի անց, քանի որ հիվանդության առաջին ախտանիշները մարդիկ սովորաբար անտեսում են:

Ինչպե՞ս է այն ի հայտ գալիս: Սկզբում ոտքերում ցավ եւ արագ հոգնածություն է զգացվում: Այնուհետեւ թուլությունն այնքան է խորանում, որ հիվանդը ստիպված է լինում պառկել: Քիչ անց ցավն անցավ, նա կարողացավ վեր կենալ, սակայն մի քանի ամիս անց նույն զգացողությունները վերադարձան:

Քանի որ հիվանդությունը հանգեցնում է հաշմանդամության, այն համարվում է ամբողջ հասարակության խնդիրը:

Ավելի մանրամասն ցրված սկլերոզի մասին կարելի իմանալ NEWS.am Medicine-ի նյութերից:



© NEWS.am Medicine