Քրքումն ու խունկը կարող են կանխել աղիքների քաղցկեղը

10:45   28 մայիսի, 2015

Քրքումն ու խունկը կարող են կանխել աղիքների քաղցկեղը, նշում են Baylor University Medical Center-ի գիտնականները

Այս համեմունքները, նրանց խոսքով, ոչ միայն ազդում են ուռուցքի աճի վրա, այլ  նաեւ օգնում են նույնիսկ այն մարդկանց, ում մոտ քաղցկեղը գենետիկական մուտացիաների պատճառով կայուն է քիմիաթերապիայի նկատմամբ:

Ինչպես նշում է Աջայ Գոելը վերոնշյալ բժշկական կենտրոնից,  քրքումի ու խունկի հակաքաղցկեղային ու հակաբորբոքային հատկությունները վաղուց են հայտնի, իսկ երկու այս համեմունքների համակցումն էլ ավելի օգտակար է:  

Բժշկի խոսքով՝ աղիքների քաղցկեղ ունեցող հիվանդների կեսի մոտ առկա է p53 գենի մուտացիա, եւ հակաքաղցկեղային դեղորայքը նրանց վրա չի ազդում: Սակայն եթե հիվանդները խունկի ու քրքումի էքստրակտ են ընդունում, նրանց ուռուցքը զգայուն է դառնում բուժման նկատմամբ:

Բժիշկը նաեւ խորհուրդ է տալիս այն մարդկանց, ում ընտանեկան անամնեզումաղիքների քաղցկեղ կա, ընդգրկել երկու այս համեմունքներն էլ իրենց սննդակարգում: 



© NEWS.am Medicine